28.02.2024|
17:03
Վերջին տարիներին հայաստանյան իշխանություն կոչվածների կողմից ամենօրյա ռեժիմով տարվող պրոթյուրքական քարոզը հանրային տիրույթում համատարած բթացման առանձնահատուկ լեթարգիական իրականություն է ստեղծել, որտեղ փաշինյանական կեղծ թեզերը հրամցվում են որպես բացարձակ ճշմարտություններ։ Սակայն ես անհոգնել կրկնում եմ, որ թյուրքը մնում է թյուրք, անկախ նրանից, դա 1064 թվականի Ալփասլանն էր, 1512-ին՝ Սելիմը, 1918-ին՝ Վեհիբը, թե 2024-ին Էրդողանն ու Ալիևը (չնայած, սա մի այլ կատեգորիայի միքս է)։ Բան չի փոխվել, ընդամենը թղթաբանությունն է մի քիչ շատացել։